Հղիությունը շաբաթներով՝ ըստ ամիսների
Հղիության 24 շաբաթ. morevmankan
Շարունակվում է հղիության երկրորդ եռամսյակը՝ ամենահանգիստ և հարմարավետ շրջանը: Քանի դեռ ժամանակ կա, առանց շտապելու պետք է ընտրել ծննդատունը և հավաքել շտապ անհրաժեշտության իրերի պայուսակը:
Այս ժամկետում անհրաժեշտ է առանձնակի ուշադրությամբ վերաբերվել սննդակարգին և անպայման ստուգել արյան մեջ շաքարի քանակը:
Գլյուկոզայի մակարդակը հղիների մոտ կարևոր ցուցանիշ է: Այն կարող է բարձրանալ այն պատճառով, որ մոր օրգանիզմն արդեն պետք է գլյուկոզայով ապահովի նաև երեխային: Դիաբետի առաջացման հավանականությունը բարձր է այնքանով, որքանով մեծ է հղիության ժամկետը:
Սովորաբար, հղիների մոտ ի հայտ եկող դիաբետն անցնում է երեխայի ծննդից հետո, սակայն ծննդաբերությունը` դիաբետի առկայությամբ, կարող է բարդացած ընթանալ:
Պտղի զարգացումը
Երեխան կշռում է մոտավորապես 600 գր, իսկ հասակը` 30 սմ: Շարունակում է ենթամաշկային ճարպաշերտի զարգացումը, զարգանում է գլխուղեղը, աչքերի ծիածանաթաղանթը գունավորվում է, ավելի զգայուն են դառնում լեզվի համային պտկիկները: Օրվա մեծ մասը՝ 16-20 ժամ, երեխան քնած է, մնացած ժամանակ ակտիվ շարժվում է, արգանդի մի պատից մյուսը տեղափոխվում: Ի դեպ, այս շրջանում արդեն կարելի է երեխայի գլխուղեղի էլեկտրաէնցեֆալոգրաֆիա կատարել և տարբերակել նրա քնի երկու ֆազաները՝ արագ և դանդաղ:
Մոր վիճակը
Արգանդը շարունակում է բարձրանալ պորտից վեր, որովայնն աճում է օր-օրի: Մաշկի քորը և այրոցը, որն ի հայտ է գալիս ձգումների արդյունքում, կարելի է թեթևացնել խոնավացնող քսուկներով: Երբեմն, հղիության կեսին, կանայք զգում են աչքերի չորություն` նման աչքերում ավազի հատիկների առկայության զգացողության, ինչը չի համարվում բարդություն: Այդ վիճակը կարելի է հեշտ մեղմացնել. դեղատներում վաճառվում են արցունքին փոխարինող կաթիլներ:
Չնայած օրգանիզմի հորմոնալ վերակազմավորումը և արյան հոսքի արագացումն առաջացնում են լիբիդոյի բարձրացում, պետք է հիշել, որ հղիության ժամանակ ոչ միշտ է ինտիմ կյանքն օգտակար: Եթե բժիշկը ախտորոշել է պլացենտայի ցածր տեղակայում կամ որևէ այլ խնդիր, եթե նախկինում հղիի մոտ վաղաժամ ծննդաբերություններ են եղել, եթե արյունային արտադրություն է հայտնվել, ցանկալի է որոշ ժամանակ հրաժարվել ինտիմ կյանքից:
Ինտիմ կյանքով զբաղվելու հակացուցում է նաև արգանդի վզիկի անբավարարությունը (իսթմիկո-ցերվիկալ անբավարարություն՝ արգանդի վզիկի կարճացում 3-4 սմ, ամբողջական հարթեցում և վզիկի խողովակի բացում):
Ի՞նչ անել
Կատարել արյան (անպայման ներառելով գլյուկոզայի որոշում` ժխտելու շաքարային դիաբետը) և մեզի ընդհանուր հետազոտություն:
Բժիշկը պետք է ուշադիր հետևի հղիի օրգանիզմում տեղի ունեցող փոփոխություններին:
Բժշկի նշանակած արյան անալիզ անել, դիաբետը ժխտելու համար:
Կազմել երեխայի կերակրման համար անհրաժեշտ իրերի ցանկը՝ կերակրող մոր հագուստից մինչև կերակրման համար նախատեսված շշիկները:
Մի շտապեք նախապես գնել արհեստական կերակրման համար իրեր (ծծիչով շիշ և այլն): Պետք է տրամադրվել կրծքով կերակրելուն, որի համար անհրաժեշտ են միայն հարմար կրծկալ և հագուստ:
Պետք է ուշադրություն դարձնել տան և նրա շրջապատում առկա վերելակների և մայթերի թեքահարթակների առկայությանը՝ զբոսանքի մանկասայլակը ճիշտ ընտրելու համար:
Պետք է հետազոտել առաջին տարում ամենահաճախ օգտագործվող անհրաժեշտ երթուղին. տնից` պոլիկլինիկա և կաթնային խոհանոց: Հիշեցնենք, որ ոչ բոլոր մանկասայլակներն է հնարավոր վերելակ մտցնել կամ ստանդարտ թեքահարթակներով տանել:
Մաշտոցի պողոտա 22, Երևան, Հայաստան
|
Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն